Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Բյուջեում փող ունեք ամրապնդեք երկրի անվտանգությունը

Բյուջեում փող ունեք ամրապնդեք երկրի անվտանգությունը
14.12.2024 | 19:49

Ամեն օր արթնանում ենք ու կարդում փաշինյանական հերթական անհեթեթ որոշումները։ Այս անգամ նա որոշել է մինչև 1 մլն վարկերրը փակել ....բյուջեի հաշվին։ Լսեք բյուջեն բոլորինս է հանրությանը. ձեզ ո՞վ է իրավունք տվել վերցնել մի հատուկ սոցիալական խավ (մինչև 1 մլն դրամը հիմնականում իշխանությանը մոտ կանգնած մարդկանց խավն է) և հանրային միջոցները ծախսել դրանց բարեկեցության վրա։ Սա տնտեսական որոշում չէ, սա «մերոնքականներին» (իմա ՔՊ-ական հակում ունեցողներին) կաշառելու ձև է։

Սա նախընտրական կաշառք է իր բոլոր հետևանքներով։

Վարկերի ավելի քան 95%-ը, համաձայն ԿԲ-ի, վերադարձվում են։ Էլ ի՞նչ կարիք կա դրանք վերադարձելիւությունը դարձնել ավելի քան 100%։ Քի՞չ է, երբ բանկերն այս երկրում առանց այդ էլ գերշահութաբեր են, քաղցկեղի նման չեն թողնում, որ իրենցից բացի ուրիշ բան զարգանա։ ՈՒրեմն ի՞նչ. բանկերին հերթական բյուջետային խաչաձև սուբսիդիայի հե՞տ գործ ունենք։

Սա ի՞նչ տրամաբանություն է։

Բյուջեում փող ունեք ամրապնդեք երկրի անվտանգությունը, պաշպանությունը, բարձրացրեք կենսաթոշակներն ու պետական ապշխատավարձերը, ֆինանսավորեք կրթությունն ու առողջապահությունը։ Ի՞նչ վարկերի սուբսիդավորում, ի՞նչ հիպոթեկ բյուջեի հաշվին, ի՞նչ կուտակային կենսաթոշակ 40 տարով։

Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 3140

Մեկնաբանություններ